Կինոմոսկվայի ամառային դահլիճում տեղի կունենա «Նվակ 2017» բացօթյա համերգը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արդեն երկրորդ տարին է, ինչ Թումոյում անց է կացվում Նվակ երաժշտական ծրագիրը։ Ամերիկահայ երգչուհի Թամար Կապրելյանի նախաձեռնությամբ՝ ծրագրի մասնակիցները սովորում են ամեն ինչ՝ սկսած երգեցողությունից մինչև երաժշտական արտադրություն։ Այս տարի նույնպես պատանիները երաժշտական հմտություններ ձեռք բերեցին ոչ միայն Թամարի, այլև ԱՄՆ-ից ժամանած բարձրակարգ մասնագետների՝ պրոդյուսերներ Էնդրյու Ֆոքսի և Էվան Ֆեյսթի, ինչպես նաև կանադահայ երգահան և պրոդյուսեր Դեր Հովայի առաջնորդությամբ։
Հուլիսի 7-ին՝ ժամը 20։00-ին, տեղի կունենա նախագծի ավարտական համերգը։ Հատկանշական և կարևոր է դրա անցկացման վայրը՝ տարիների ընդմիջումից հետո իր դռները կբացի Մոսկվա կինոթատրոնի ամառային դահլիճը։ Միջոցառման մուտքն ազատ է, և ամառային դահլիճի վերածնունդը նշելու համար Թումոն հրավիրում է բոլոր քաղաքացիներին, ինչպես նաև երաժիշտների, ովքեր երիտասարդների ելույթներից հետո կկարողանան բեմ բարձրանալ և միասին երգել և նվագել jam session-ի շրջանակներում։
Շնորհակալ կլինենք ձեր լրատվական հոսքերում համերգի մասին հայտարարությունը տարածելու համար։ Եկեք միասին նոր շունչ տանք Երևանի սիրելի ամառային կինոդահլիճին։ ։)
Նաև սիրով հրավիրում ենք ձեզ մասնակցելու միջոցառմանը և լուսաբանելու այն։ Դասընթացավարներից և մասնակիցներից հարցազրույց վերցնելու, ինչպես նաև նախագծի ընթացքը և համերգի պատրաստությունները նկարահանելու համար խնդրում ենք զանգահարել Թումոյի հաղորդակցման բաժնի ղեկավար Զառա Բուդաղյանին՝ 077 33 28 21 հեռախոսահամարով։
Այստեղ կարող եք գտնել Նվակ 2016-ի անցյալ տարվա արդյունքներից մեկը՝ Սանահին Փափազյանի «In the Mirror» երգի տեսահոլովակը։ Նախագծի ընթացքից լուսանկարներ, ինչպես նաև միջոցառման պաստառը կարող եք գտնել նամակին կից։ Միացեք ֆեյսբուքյան միջոցառմանը այստեղ։
[b]Թումոյի հաղորդակցման թիմ[/b]