Երկու երեխաների միայնակ մայրը, ով 2-րդ կարգի հաշմանդամ է, օգնություն է խնդրում՝ տան խարխուլ տանիքը վերանորոգելու համար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Վերջերս Երևանում տեղի ունեցած քամու և փոթորկի հետևանքերը իրենց «ձեռագիրը» թողեցին որոշ տների տանիքներին, որոնց մի մասը, ցավոք, մինչև հիմա չի վերականգնվել:
Նոր Արեշ 45 փողոցի 13 տանը բնակվող Վարդուհի Մնացականյանը և նրա երկու երեխաները նույնպես ստիպված են հանդուրժել անձրևների ժամանակ տան առաստաղից կաթկթող ջրերին, քանի որ տան տանիքը խարխուլ վիճակում է, իսկ վերանորոգման համար գումար և հնարավորություն չունեն:
Միայնակ մայրը երկու երեխաներին ապահովելու և մյուս կենցաղային հարցերը հոգում է իր 2-րդ կարգի հաշմանդամության թոշակով, անառողջ լինելու պատճառով չի կարող աշխատել, իսկ բարեկամներն էլ այնքան չեն կարող օգնեն, որ տանիքը գոնե վերանորոգվի:
[color=#EF2929]
SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում վերջինս ասում էր, որ անհնար է նման խոնավ պայմաններում ապրել: Անձրևների ժամանակ չգիտեն որտեղ դույլ դնեն, կամ ինչպես քնեն, որ չթրջվեն:
[color=#EF2929]Նա խնդրեց բարյացակամ մարդկանց, որ գոնե ինչ–որ չափով օգնեն, որի համար կարող են զանգահարել հետևալ հեռախոսահամարով՝ 043 81 71 51[/color]:
Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի