ՊՍԺ-ի նախագահը հանդիպել է Մբապեի հետ
«Մոնակոյի» հարձակվող Կիլիան Մբապեն դարձել է ՊՍԺ-ի ամառային տրանսֆերային գլխավոր նպատակը:
Ֆրանսիական ակումբի մարզական տնօրեն Անտերու Էնրիկեն և թիմի նախագահ Նասեր Ալ-Հելայֆին հանդիպում են ունեցել 18-ամյա ֆուտբոլիստի և նրա գործակալ հոր հետ:
ՊՍԺ-ն մտադիր է Մբապեի համար պայքարում ոչ միայն հաղթել մյուս ակումբներին, այլ նաև համոզել «Մոնակոյին», որը չի ցանկանում խաղացողին վաճառել իր հիմնական մրցակցին:
Նախորդ մրցաշրջանում Մբապեն Ֆրանսիայի առաջնության 29 խաղում դարձել է 15 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ: