211652_close_icon
views-count2283 դիտում article-date 12:02 04-07-2017

ՊԵԿ-ում քննարկվել են թմրամիջոցների ապօրինի շրջանառությանն առնչվող հարցեր

ՊԵԿ-ում աշխատանքային հանդիպում է տեղի ունեցել ԱՄՆ թմրամիջոցների դեմ պայքարի վարչության (DEA) գրասենյակի և Ուկրաինայի իրավապահ ոլորտի ներկայացուցիչների միջև: Հանդիպման ընթացքում քննարկվել են թմրամիջոցների ապօրինի շրջանառությանն առնչվող, այդ թվում՝ թմրամիջոցների մաքսանենգության, դրանց բացահայտման, կանխարգելման և քննության առանձնահատկություններին վերաբերող հարցեր: Կողմերը պատրաստակամություն են հայտնել թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ուղղությամբ փոխօգնություն ցուցաբերելու վերաբերյալ: Բացի այդ, նախնական համաձայնություն է ձեռք բերվել այդ ուղղությամբ համատեղ տեղեկատվական համագործակցություն հաստատելու մասին: [b]ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին [/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր