211652_close_icon
views-count8760 դիտում article-date 22:36 03-07-2017

Ամերիկահայերը նոր ֆիլմ են նկարահանում Արցախի մասին

Ամերիկահայ լրագրող Թալին Բաբայանը և կինոռեժիսոր Ստեփան Հավատյանն Արցախ են այցելել՝ ֆիլմ նկարահանելու նպատակով: «Ցանկանում ենք Արցախի մասին այնպիսի ֆիլմ նկարահանել, որ սփյուռքահայերն և օտարները տեսնեն ու հասկանան, որ Արցախը լոկ հակամարտության գոտի չէ, այլ երկիր, ուր մարդիկ ապրում են, զարգանում. ստեղծագործում, արարում: Արցախն օր օրի ավելի է գեղեցկանում, կառուցվել են նոր շինություններ, սրճարաններ, հանգստի վայրեր: Ստեփանն ու ես քայլել ենք Ստեփանակերտի, Մարտակերտի փողոցներով, շփվել մարդկանց հետ, եղել զինվորների մոտ: Մենք հիացած ենք. ինչքան ազնիվ, բարի ու խաղաղ մարդիկ են արցախցիները: Սա մի երկիր է, որտեղ մարդ կարող է լիարժեք ազատ ապրել և արտահայտվել, զբաղվել իր առօրյայով, արարել ու երազել: Կարծում եմ՝ մեր ֆիլմը, երբ ցուցադրվի, այն մեծ ազդեցություն է ունենալու Արցախի ճանաչման գործում. ավելանալու է Արցախով հետաքրքրվողների քանակը, շատանալու է նաև զբոսաշրջիկների թիվը: Համոզված ենք, որ ֆիլմը լայն տարածում ու ճանաչում է գտնելու, և մենք էլ դրանով մեր փոքրիկ ներդրումն ենք բերելու այդ գործին»,- [url=http://artsakhpress.am/arm/news/69148/amerikahayery--nor--film--en--nkarahanum----arcakhi--masin.html]«Արցախպրես»[/url]-ի թղթակցի հետ զրույցում ասել է Թալին Բաբայանը և նշել, որ իրենք եղել են նաև Շուշիում, Գանձասարում և Արցախի այլ պատմամշակութային վայրերում: Ստեփան Հավատյանը նշել է, որ բառեր չի գտնում իր զգացմունքներն ու տպավորություններն արտահայտելու համար: «Այնքան բան կա նկարելու, ասելու, որ անհնար է դրանք պարզապես զետեղել մի ֆիլմում: Երբ հանդիպել ու խոսել ենք զինվորների հետ, զգացել ենք, թե նրանք ինչքան սեր, հավատ ու հպարտություն են տածում իրենց հայրենիքի հանդեպ»,- ասել է Ստեփան Հավատյանը:

Նմանատիպ նյութեր