Հանրության շրջանում արդարության վերաբերյալ դժգոհություն կա, որը պայմանավորված են կոռուպցիոն ռիսկերով. տնտեսագետ
2017թ.-ի կառավարության ծրագիրը մասնագիտական առումով բավական լավ է մշակված, պրոֆեսիոնալ է ներկայացված: Այն անդրադառնում է հասարակության համար ամենակարևոր բոլոր ոլորտներին: Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը:
Նա նկատեց, թե գովելի է, որ կառավարության ծրագրի համաձայն 2022թ.-ի կունենանք թվայնացված հասարակություն:
«Կարևոր ուղղություն է կոռուպցիան, դատաիրավական համակարգի բարեփոխումները: Հանրության շրջանում արդարության վերաբերյալ դժգոհություններ կան, որոնք պայմանավորված են կոռուպցիոն ռիսկերով, դատաիրավական համակարգում առկա խնդիրներով: Այս ամենի մասին կառավարությունը ևս ունի տեսլական»,- նշեց Կառլեն Խաչատրյանը: