Եգիպտական դատարանը 20 մարդու մահապատժի է դատապարտել ոստիկանների սպանության համար
Եգիպտական դատարանը այսօր 20 մարդու նկատմամբ մահապատիժ է սահմանել: Նրանք դատապարտվել են 2013-ին ռազմական հեղափոխության բռնկումից հետո տեղի ունեցած անկարգությունների ժամանակ ոստիկանների սպանության համար:
Ինչպես հայտնում է Reuters-ը, այս վճիռը կարող է ևս մեկ անգամ բողոքարկվել: Գործով մեղադրյալ է անցնում 156 մարդ, որոնց մեծ մասի համար երկարամյա ազատազրկում է սահմանվել: Դատական գործն ստացել է «Կիրդասա միջադեպ» անվանումը` ըստ «Մուսուլման եղբայրներ» շարժման հսկողության տակ գտնվող թաղամասի անվանման, որտեղ տեղի է ունեցել ոստիկանների սպանությունը:
Իսլամիստ զինյալները նռնակներ էին նետել Գիզա նահանգի Կիրդասա ոստիկանական բաժանմունքի ուղղությամբ 2013-ի օգոստոսին: