«Արսենալը» ֆուտբոլի պատմության մեջ ռեկորդային տրանսֆեր է նախապատրաստում
Լոնդոնի «Արսենալը» մտադիր է իրականացնել «Մոնակոյի» կիսապաշտպան Կիլիան Մբապեի տրանսֆերը ֆուտբոլի պատմության մեջ ռեկորդային՝ 125 մլն ֆունտի դիմաց:
Արդեն տեղի է ունեցել անգլիական ակումբի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերի հանդիպումը 18-ամյա ֆուտբոլիստի հոր հետ, որտեղ Վենգերը համոզել է Մբապեի ընտանիքին այդ տրանսֆերի անհրաժեշտության մեջ:
Վենգերի խոսքերով, Մբապեն թիմում մշտական խաղային պրակտիկա կունենա: Ֆուտբոլիստի հայրը գտնում է, որ որդու տեղափոխությունը «Ռեալ» կարող է սխալ քայլ լինի, քանի որ ոչ մի երաշխիք չկա, որ նա մշտական տեղ կունենա «արքայական» թիմի կազմում: