Քուրդ զինյալները Դիարբեքիրում և Վանում սպանել են իշխող կուսակցության երկու պաշտոնյայի
Քուրդ զինյալները հարավարևելյան Թուրքիայում սպանել են իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության երկու պաշտոնյայի: Այդ մասին հայտարարել են Թուրքիայի իշխանությունները, հայտնում է [url=http://www.reuters.com/article/us-turkey-security-kurds-idUSKBN19N07H?il=0]Reuters[/url] գործակալությունը:
Քուրդ զինյալներն ուրբաթ երեկոյան կրակել են Դիարբեքիր նահանգի Լիջե շրջանում կուսակցության փոխնախագահ Օրհան Մերչանի վրա: Ստացած վնասվածքներից նա հիվանդանոցում մահացել է: Զինյալները շաբաթ գիշերը սպանել են նաև Վան նահանգի Օզալփ շրջանի «Արդարություն և զարգացում» կուսակցության փոխնախագահ Այդին Ահիին:
Անվտանգության ուժերում աղբյուրների հաղորդմամբ՝ զինյալներն ատրճանակի սպառնալիքով Ահիին առևանգել են իր տանից, այնուհետև սպանել նրան մոտակայքում:
Երկրի էներգետիկայի նախարար Բերաթ Ալբայրաքը Twitter-ում հայտնել է, որ պաշտոնյաներին սպանել են «Քուրդիստանի աշխատավորական կուսակցության» ՔԱԿ զինյալները:
Ի պատասխան թուրքական բանակը շաբաթ օրը օդային հարվածներ է հասցրել քրդական զինյալների դիրքերին, սպանելով 13 մարդու: