211652_close_icon
views-count10475 դիտում article-date 22:38 01-07-2017

Փրկարարները շտապօգնության մեքենային են մոտեցրել քաղաքացուն

Հուլիսի 1-ին, ժամը 15:36-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Հանրապետության փողոցի թիվ 20 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում հեռախոսազանգերին և դռան թակոցներին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքեր իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը: Փրկարարները բացել են բնակարանի դուռը և ննջասենյակի հատակին հայտնաբերել 1944 թ. ծնված Ա. Զ.-ին՝ անօգնական վիճակում: Փրկարարները շտապօգնության մեքենային են մոտեցրել քաղաքացուն. վերջինս հոսպիտալացվել է Աբովյանի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր: *** Հուլիսի 1-ին, ժամը 08:27-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Ավան-Առինջ 1-ին միկրոշրջանի թիվ 2/13 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակչին բնակարանից իջեցնելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները քաղաքացուն ցուցաբերել են համապատասխան օգնություն: *** Հուլիսի 1-ին, ժամը 08:26-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Լենինգրադյան փողոցի թիվ 28 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակչին բնակարանից իջեցնելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները քաղաքացուն ցուցաբերել են համապատասխան օգնություն:

Նմանատիպ նյութեր