211652_close_icon
views-count9542 դիտում article-date 18:50 01-07-2017

Փրկարարները բնակչին ցուցաբերել են համապատասխան օգնություն

Հուլիսի 1-ին, ժամը 15:26-ին տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Արարատյան փողոցի 3բ շենքի բնակարաններից մեկից տղամարդու դին իջեցնելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Փրկարարները 1960 թ. ծնված Ն. Ղ.-ի դին իջեցրել և մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: *** Հուլիսի 1-ին, ժամը 12:08-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հովսեփ Էմինի փողոցի տներից մեկի բակում քաղաքացիները գյուրզա տեսակի երկու օձ են բռնել (տարայի մեջ է), որոնց անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն օձերին տեղափոխել են անվտանգ տարածք: *** Հուլիսի 1-ին, ժամը 11:59-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սուրենյան փողոցի թիվ 11ա շենքի բնակարաններից մեկի վատառողջ և ծանրաքաշ բնակչին իր բնակարանից իջեցնելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհարժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը: Փրկարարներն քաղաքացուն ցուցաբերել են համապատասխան օգնություն: *** Հուլիսի 1-ին, ժամը 11:00-ին ահազանգ է ստացվել, որ հայտնաբերվել է օձ Երևան քաղաքի Սիլիկյան թաղամասի փոքր գերեզմանատան մոտակայքում (տարայի մեջ է). անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները գյուրզա տեսակի օձին տեղափոխել են անվտանգ տարածք: ***

Նմանատիպ նյութեր