Հարավային Կորեայի նախագահը հայտարարել է Փհենյանի հետ երկխոսություն սկսելու պայմանները
Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը հայտարարել է, որ Փհենյանի միջուկային սադրանքներից հրաժարվելու կամ Հյուսիսային Կորեայում ձերբակալված ԱՄՆ քաղաքացիների ազատման խոստումը կարող է հիմք դառնալ երկխոսության համար: Այդ մասին գրում է РИА Новости-ն:
«Մենք կարող ենք երկխոսություն սկսել Հյուսիսային Կորեայի հետ, եթե նրանք խոստանան դադարեցնել միջուկային փորձարկումները և բալիստիկ սադրանքները։Կամ երկխոսության համար հստակ պայման կարող է լինել Հյուսիսային Կորեայի կողմից 3 ամերիկացիների ազատումը»,-ասել է նախագահը։
Մուն Չժե Ինն ընդգծել է,որ վերջնական նպատակը Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագրի վերացումն է։