Սեուլը հույս ունի, որ Վաշինգտոնի ու Փհենյանի միջև շուտով կառուցողական երկխոսություն կծավալվի
Հարավային Կորեան հույս ունի, որ ամերիկյան ու հյուսիսկորեական իշխանությունների միջև կառուցողական երկխոսություն կընթանա։ Այդ մասին հայտնում է Ria Novosti-ն՝ հղում անելով երկրի ազգային միավորման հարցերով նախարարության ներկայացուցչին։
«Մենք հույս ունեք, որ Հյուսիսն ու ԱՄՆ-ն ամենահարմար պահին կսկսեն կառուցողական երկխոսությունը»,-նշել է ներկայացուցիչը;
Հիշեցնենք, որ ավելի վաղ Հյուսիսային Կորեայի պատվիրակների ու Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինի միջև տեղի ունեցած հանդիպմանը հյուսիսկորեական կողմը հայտարարել էր, որ պատրաստ է ԱՄՆ-ի հետ բանակցություններ վարելուն։