Լիոնել Մեսիի հարսանեկան արարողությանը ներկա է եղել ավելի քան 250 հյուր
Աշխարհի ամենահայտնի ֆուտբոլիստներից մեկը՝ Լիոնել Մեսին երեկ ամուսնացել է: ֆուտբոլիստի կինը իր մանկության սիրն է եղել: Այդ մասին հայտնում է The Daily Mail-ը:
29-ամյա Անտոնելա Ռոկուցոյին նա սիրահարված էր դեռևս 5 տարեկանից:
30-ամյա մարզիկի հարսանեկան արարողությանը ներկա է եղել ավելի քան 250 հյուր՝ այդ թվում նաև համաշխարհային ճանաչում ունեցող ֆուտբոլիստներ:
Ինչպես նշում է աղբյուրը` պատվավոր հյուրերի համար փռվել է կարմիր գորգ, որով առաջինն անցել է ֆուտբոլիստ Սամուել Էտո'ոն, որին հետևել են Ֆաբրեգասը, Նեյմարը, Պույոլը և այլ հայտնիներ: Ֆուտբոլիստներից շատերի կանայք ու ընկերուհիներն իրենց հետ 5-6 զգեստ են բերել միջոցառման ժամանակ անընդհատ հագուստը փոխելու համար:
Միջոցառումը կազմակերպվել է Մեսիի հայրենիքում՝ Արգենտինայում, որտեղ այս առիթով վարձակալվել է շքեղ հյուրանոցային համալիր:
Նշվում է, որ զույգն արգելել է հյուրերին, ինչպես նաև սպասարկող անձնակազմին լուսանկարել սմարթֆոններով: Միջոցառման անվտանգությունն ապահովել է 450 ոստիկան:
Մեսին ու Ռոկուցոն, ելնելով անվտանգության նկատառումներից, չեն ամուսնացել եկեղեցով ու սահմանափակվել են միայն քաղաքացիական կացության ակտի գրանցմամբ:
Որպես տարոսիկներ հյուրերը ստացել են մոտ 22 դոլար արժողությամբ գինիներ, որոնց արտադրությամբ զբաղվում է Մեսին: