211652_close_icon
views-count4699 դիտում article-date 11:53 01-07-2017

Բրիտանիայում Ջասթին Բիբերի համերգից առաջ զինված տղամարդու են ձերբակալել

Բրիտանական Քարդիֆ քաղաքում Ջասթին Բիբերի համերգից առաջ ոստիկանները երկու երիտասարդի են ձերբակալել: Նրանցից մեկը զինված է եղել մաչետեով: Այդ մասին հայտնում է Lenta.ru-ն: Բրիտանական ոստիկանության հայտարարության մեջ նշվում է, որ ձերբակալվածները 19 և 27 տարեկան են: Նրանց անունները չի հաղորդվում: Աղբյուրը նշում է, որ իրավապահներն ուշադրություն են դարձրել երիտասարդներին, քանի որ վերջիններս իրենց ագրեսիվ են պահել: Միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել: Իրավախախտներին տեղափոխել են Քարդիֆի ոստիկանական բաժանմունք:

Նմանատիպ նյութեր