ՃՏՊ՝ Ջասթին Բիբերի մասնակցությամբ
Բևերլի Հիլզում կանադացի երաժիշտ Ջասթին Բիբերը պապարացիի մասնակցությամբ վթարի է ենթարկվել։ Այս մասին հայտնում է TMZ պորտալը։
Ըստ պարբերականի հողորդման՝ պապարացին BMW-ով հետևում էր Cadillac Escalade-ին, որում իր թիկնապահների հետ գտնվում էր երիտասարդ երգիչը։ BMW-ի վարորդը կորցրել է ղեկի կառավարումն ու մխրճվել փոփ կատարողի մեքենայի աջ կողմը։
Միաժամանակ ըստ ականատեսների խոսքերի՝ վթարից հետո Բիբերն անհապաղ լքել է Escalade-ը և նստել այլ մեքենա, որով թաքնվել է անհայտ ուղղությամբ։
Հայտնի չէ, ՃՏՊ֊ի հետևանքով արդյոք վնասվածքներ ստացել է, թե ոչ։