Քարդաշյան քույրերից մեկը գնել է Ջասթին Բիբերի առանձնատունը
Ամերիկյան «Reality show»-ի հայտնի աստղը՝ Քլոե Քարդաշյանը, 7,2 մլն դոլարով գնել է Կալիֆոռնիայի Կալաբասասում գտնվող կանադացի երգիչ Ջասթին Բիբերի առանձնատունը:
Քլոեն վերջերս էր ամուսնալուծվել, իսկ հունվարին 5 մլն եվրոյով վաճառել իր առանձնատունը դերասանուհի Քալեյ Կուոկոյին:
Բիբերը Քլոե Քարդաշյանին վաճառած տունը գնել էր 2012 թվականին: Այն բազմաթիվ անգամներ է հայտնվել հասարակության, մամուլի և ոստիկանության ուշադրության կենտրոնում՝ այնտեղ տեղի ունեցած զվարճանքների և անկարգությունների պատճառով: