Կենտրոնական բանկը սահմանել է նոր փոխարժեքներ
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր կազմել է 480.47 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.22 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 548.12 դրամ (նվազել է 0.54 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 624.23 դրամ (աճել է 0.78 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 8.10 դրամ (նվազել է 0.04 դրամով):