211652_close_icon
views-count7526 դիտում article-date 22:35 30-06-2017

Տրվել է զբոսաշրջային «Երևան Քարտ» ծրագրի մեկնարկը

Պաշտոնապես հայտարարվել է «Երևան Քարտ» ծրագրի մեկնարկը, որի նպատակը քաղաքային ևմշակութային զբոսաշրջության խթանումն է: Ըստ էության, սա տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ նոր խոսք է ոլորտում: «Երևան Քարտը» ընկերությունը համագործակցում է Երևանի քաղաքապետարանի, ՀՀ մշակույթի նախարարության, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի և «ԻԿՕՄ-ի հայկական թանգարանների ազգային կոմիտեի» հետ: Ծրագրի շնորհանդեսի առիթով կազմակերպված հանդիսավոր արարողությանը ներկա են գտնվել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տուրիզմի բաժնի պետ Գևորգ Օրբելյանը, ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արև Սամուելյանը, ՀՀ զբոսաշրջության կոմիտեի նախագահի 1-ին տեղակալ Մեխակ Ապրեսյանը, թանգարանների տնօրեններ, ոլորտի ներկայացուցիչներ: Ողջունելով ներկաներին, Երևանի քաղաքապետարանի տուրիզմի բաժնի պետ Գևորգ Օրբելյանը հատկանշել է քաղաքային զբոսաշրջության զարգացման գործում ծրագրի կարևորության մասին ու հավելել, որ ծրագրում ներառված են նաև համայնքային ենթակայության թանգարանները, «Երևան Սիթի Տուր» զբոսաշրջային պաշտոնական երթուղին: Կազմակերպիչները հույս են հայտնել, որ «Երևան Քարտը» ծառայությունների փաթեթի միջոցով մեր երկիր այցելած զբոսաշրջիկները հնարավորություն կունենան միասնական տոմսի միջոցով օգտվել զբոսաշրջային մի շարք ենթակառուցվածքներից, անվճար մուտք գործել քաղաքի և հարակից վայրերի 40-ից ավելի թանգարաններ, ժամանցի վայրեր, մասնակցել էքսկուրսիաների և զգալի զեղչեր ստանալ ավելի քան 150 գործընկեր կազմակերպություններում: Նմանատիպ քարտային ծրագրեր գործում են աշխարհի մի շարք առաջադեմ երկրներում և քաղաքային ու մշակութային զբոսաշրջության զարգացման ժամանակակից ուղղություններից են: Շնորհանդեսի ընթացքում Երևանի քաղաքապետարանի և «Երևան Քարտ» ծրագրի համակարգողների միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր: [b] Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն[/b]

Նմանատիպ նյութեր