211652_close_icon
views-count3499 դիտում article-date 19:38 30-06-2017

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (հունիսի 29-ից 30-ը)

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունիսի 29-ից 30-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 10 դեպքերը բացահայտվել են: Արձանագրվել է թմրամիջոցի հայտնաբերման 1 դեպք: Բացահայտվել է գողության 9, խարդախության 7, հարկերից խուսափելու 3, յուրացման և գույքի դիտավորությամբ ոչնչացման 1-ական դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 2 և գողության 1 դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 8 պատահար, ինչի հետևանքով 13 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր