Կայացավ ՀՀ առաջնության և գավաթի խաղարկության վիճակահանությունը
Հունիսի 30-ին՝ ՀՖՖ գրասենյակում, տեղի ունեցավ ՀՀ Բարձրագույն և Առաջին Խմբերի առաջնությունների և Հայաստանի գավաթի խաղարկության 1/4 եզրափակչի վիճակահանությունը:
Սկզբից որոշվեցին ՀՀ Բարձրագույն և Առաջին խմբի մասնակից ակումբների համարները, որոնց հիման վրա հետագայում կկազմվի առաջնության խաղացանկը.
Բարձրագույն խումբ
1. «Շիրակ»
2. «Բանանց»
3. «Գանձասար-Կապան»
4. «Արարատ»
5. «Փյունիկ»
6. «Ալաշկերտ»
Առաջին խումբ
1. «Ալաշկերտ-2»
2. «Գանձասար-Կապան-2»
3. «Ավան Ակադեմիա»
4. «Փյունիկ-2»
5. «Էրեբունի»
6. «Բանանց-2»
7. «Արարատ-2»
8. «Լոռի»
9. «Շիրակ-2»
10. «Արցախ»
Այնուհետև կայացավ ՀՀ Գավաթի 1/4 վիճակահանությունը, որի արդյունքում կազմվեցին հետևյալ զույգերը.
«Արցախ»-«Ալաշկերտ»
«Գանձասար-Կապան»-«Ավան Ակադեմիա»
«Շիրակ»-«Արարատ»
«Փյունիկ»-«Բանանց»
Զույգերում առաջինը նշված թիմերն առաջին հանդիպումները կանցկացնեն սեփական հարկի տակ:
Կիսաեզրափակչում «Գանձասար-Կապան»-«Ավան Ակադեմիա» և «Փյունիկ»-«Բանանց» զույգերի հաղթողներն առաջին հանդիպումները կանցկացնեն սեփական հարկի տակ:
Եզրափակչում դաշտի տեր կհամարվի երկրորդ կիսաեզրափակչում հաղթած թիմը: