211652_close_icon
views-count1468 դիտում article-date 13:28 23-08-2014

Կայացավ 2014-2015թթ. Հայաստանի Գավաթի խաղարկության վիճակահանությունը

Օգոստոսի 22-ին ՀՖՖ գրասենյակում կայացավ 2014-2015թթ. Հայաստանի Գավաթի խաղարկության վիճակահանությունը: Հայաստանի Գավաթի խաղարակությանը կմասնակցեն Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության թիմերը: Պայքարը կսկսվի 1/4 եզրափակչից որտեղ կհանդիպեն հետևյալ զույգերը՝ «Ուլիս»-«Բանանց», «Միկա»-«Գանձասար», «Փյունիկ»-«Շիրակ» և «Արարատ»-«Ալաշկերտ»: Առաջին հանդիպումները կկայանան սեպտեմբերի 17-ին և հոկտեմբերի 1-ին: Պատասխան խաղերը նշանակված են հոկտեմբերի 22-ին և նոյեմբերի 5-ին: Կիսաեզրափակիչներում միմյանց հետ կմրցեն «Միկա»-«Գանձասար»/«Ուլիս»-«Բանանց» և «Փյունիկ»-«Շիրակ»/«Արարատ»-«Ալաշկերտ» զույգերի հաղթողները: Այս հանդիպումները կկայանան 2015թ. մարտի 18-19-ին և ապրիլի 15-16-ին: Եզրափակիչ հանդիպումը կկայանա 2015թ. մայիսի 6-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում:

Նմանատիպ նյութեր