Կանադան 2.5 մլն դոլար կներդնի Սիրիայում քիմիական հարձակման դեպքերը բացահայտելու համար
Կանադայի ԱԳ նախարար Քրիստիան Ֆրիլանդը հայտարարել է, որ Օտտավան պատրաստվում է 2.5 մլն դոլար հատկացնել՝ Քիմիական զենքի արգելման կազմակերպության կողմից Սիրիայում քիմիական զենքի կիրառման դեպքը հետաքննելու համար, հաղորդում է gazeta.ru-ն։
Հայտարարությունը տեղադրված է Կանադայի կառավարության պաշտոնական կայքում։
«Այսօրվա հայտարարությունը ցույց է տալիս սիրիական ժողովրդին Կանադայի աներեր աջակցությունը»,-ասել է նախարարը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել այն մասին, որ Սիրիայի նախագահի ռեժիմը պատրաստվում է քիմիական զենք կիրառել։