211652_close_icon

Դուբայում ոստիկանների մի մասը կփոխարինվի անվարորդ մեքենաներով

views-count15209 դիտում article-date 23:20 29-06-2017
Դուբայի ոստիկանությունը փողոցները պարեկելու համար կգնի ոչ մեծ անվարորդ մեքենաներ: Այդ մասին հայտնում է Gulf News-ը; Դրանք կլինեն մանկական ավտոմեքենաների չափի O-R3 էլեկտրաքառեր, որոնք կօգնեն հեռակառավարմամբ հետևել կարգուկանոնին իրական ժամանակի ռեժիմով և նույնիսկ հետապնդել հանցագործներին։ Անվարորդ մեքենաներին վերաբերող տեխնիկական մանրամասները դեռեւս քիչ են: Միայն հայտնի է, որ դրանք մշակվել են Սինգապուրի OTSAW պրոֆիլային ընկերության կողմից: Մեքենաները հանդերձվում են մի շարք խցիկներով ու տվիչներով, որոնք նրանց թույլ են տալիս ինքնուրույն տեղաշարժվել, հեռարձակել 360-աստիճանի պատկեր եւ ճանաչել դեմքերը: Անվարորդ մեքենաները Դուբայի փողոցներում պետք է հայտնվեն արդեն մինչեւ ընթացիկ տարվա վերջը: Դրանք առավելապես աշխատելու են զբոսաշրջիկների կուտակման վայրերում:

Նմանատիպ նյութեր