40916 դիտում
21:46 24-08-2018
Ադրբեջանի կողմից մուտքի արտոնագիր չստացած գերմանացի պաշտոնյան կփոխարինվի. Անգելա Մերկել
Ադրբեջանի կողմից մուտքի արտոնագիր չստացած գերմանացի պաշտոնյան կփոխարինվի մեկ ուրիշով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին օգոստոսի 24-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի համատեղ ասուլիսի ընթացքում հայտնեց Անգելա Մերկելը:
Նրա խոսքով՝ այս հարցը պետք է լուծել բանակցելու միջոցով, առանց լարվածության:
«Որոշել ենք, որ համապատասխան պարոնի աշխատանքը մեկ այլ պատգամավորի միջոցով կիրականացվի: Այս որոշմանը եկել ենք, որպեսզի հարցը լուծենք բանակցությունների միջոցով. եթե մարդիկ չեն խոսում, կոնֆլիկտը հնարավոր չէ լուծել»,- ասաց Մերկելը:
Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ տարածաշրջանում լարվածությունը կարող է վատ անդրադառնալ նաև Արցախյան խնդրի վրա ու բարձր գնահատեց Մերկելի խաղաղ տրամադրվածությունը:
«Տիկին կանցլերն ընդունում է, որ տարածաշրջանում լիակատար խաղաղության հաստատման համար պետք է խաղաղ մթնոլորտ հաստատել: Հայաստանը բարձր է գնահատում այդ ուղղությամբ Գերմանիայի ջանքերը»,- նշեց ՀՀ վարչապետը:
Ադրբեջանը մուտքի արտոնագիր չի տրամադրել Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի պատգամավոր, Գերմանիա-Հարավային Կովկաս բարեկամության խմբի փոխնախագահ, ՔԴՄ կուսակցության անդամ Ալբերտ Վայլերին, ով պետք է Ադրբեջան այցելեր Անգելա Մերկելի պատվիրակության կազմում: Հարցի շուրջ բացատրություն տալու պահանջով Դաշնային արտգործնախարարություն է կանչվել ԳԴՀ-ում Ադրբեջանի դեսպանը: Վերջինս նշել է, որ որոշումն արդեն կայացվել է Ադրբեջանում ամենաբարձր մակարդակով, և պատգամավորն «անցանկալի անձ» է հայտարարվել:
Մինչ այս ադրբեջանական կողմը, ավանդույթի համաձայն, պատգամավորից առաջարկել էր պաշտոնապես ներողություն խնդրել, որպեսզի չներառվի «սև ցուցակում»: Սակայն Ալբերտ Վայլերը մերժել է՝ հիմնավորելով, որ շարունակում է մնալ այն կարծիքին, որ որպես Գերմանիա-Հարավային Կովկաս խորհրդարանական բարեկամական խմբի փոխնախագահ, իր պարտքն է համարում լիարժեքորեն ծանոթանալ տարածաշրջանում տիրող իրավիճակին, հետևաբար պետք է անձամբ լինի Լեռնային Ղարաբաղում և խոսի տեղի բնակչության հետ:
Ինչպես ներկայացնել գերմանական BILD օրաթերթը, Ալբերտ Վայլերը 2014թ. և 2016թ. այցելել է անկախության ձգտող Լեռնային Ղարաբաղ, որի նկատմամբ նկրտումներ ունի Ադրբեջանը և որը գտնվում է հայկական հովանավորության ներքո:
Նմանատիպ նյութեր
4599 դիտում
21:36 21-08-2018
Բունդեսթագի պատգամավորին Ադրբեջանի մուտքի արտոնագիր տրամադրելուն ուղղված ջանքերը տապալվել են
12376 դիտում
10:10 08-05-2015
Լևոն Քոչարյանին ու նրա կնոջը՝ երգչուհի Սիրուշոյին, ԱՄՆ մուտքի արտոնագիր չեն տրամադրել. Ժամանակ
Այս բաժնից
742 դիտում
18:06 25-11-2024
Կայացել է Կրթության տեսչական մարմնի կառավարման խորհրդի նիստը