Լեհաստանում վարորդական իրավունքի վկայականը կփոխարինվի սմարթֆոնով
Լեհաստանում վարորդական իրավունքի վկայականը կփոխարինվի էլեկտրոնային տարբերակով՝ սմարթֆոնով; Այս մասին հայտնում է RBC-ն:
Աղբյուրի հաղորդմամբ՝ Լեհաստանում վարորդները 2017թ.-ի վերջից կարող են երթևեկել առանց վարորդական իրավունքի, դրա փոխարեն ձեռքի տակ ունենալով հեռախոս կամ պլանշետ:
Ճանապարհային ոստիկանի ստուգումների ժամանակ վարորդը պետք է նշի իր անուն, ազգանունը և հատուկ կոդը:
Լեհաստանի թվային տեխնոլոգիաների նախարար Անա Ստրեժինսկայան հայտնել է, որ վարորդական իրավունքի էլեկտրոնային տարբերակը պարտադիր չէ և ցանկացողները կարող են թողնել հին տեխանձնագիրը և վարորդական իրավունքի վկայականը: