4775 դիտում
14:54 29-06-2017
Երկրատեղեկատվական համակարգի ներդրման ծրագրերը շարունակվում են
Կառավարության նիստին վարչապետ Կարեն Կարապետյանը երկրատեղեկատվական համակարգերի ներդրման վերաբերյալ հանձնարարականներ տվեց:
Նա նախ հիշեցրեց, որ 2016 թվականին նախաձեռնվել են տնտեսության տարբեր ոլորտներում ճյուղային երկրատեղեկատվական համակարգերի ներդրման ծրագրեր։
«Օգոստոս ամսից արդեն այն հասանելի կլինի նաև Գյումրի քաղաքում, տարեվերջին՝ Վանաձորում»,- ասաց նա և գործադիր մարմինների ղեկավարներին հանձնարարեց երեքշաբաթյա ժամկետում ուսումնասիրել ու անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե ներկայացնել առկա թվային քարտեզագրական նյութերի վերաբերյալ տեղեկատվություն։
Նա ՀՀ տարածքային կառավարման ու զարգացման նախարարին հանձնարարեց ՏԻՄ կողմից ապահովել տեղեկությունների հավաքագրումը, ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների ու բնական պաշարների ու տրանսպորտի, կապի ու տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարներին հանձնարարեց մեկամսյա ժամկետում անշարժ գույքի պետական կոմիտե ներկայացնել իրենց տնօրինման տակ գտնվող կամ շահագործման հանձնված գծային ենթակառուցվածքների նյութերը, իսկ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին հանձնարարեց տվյալները ստանալուն պես 10-օրյա ժամկետում կառավարության աշխատակազմ ներկայացնել համապատասխան առաջարկություններ։
«Շատ կարևոր է, որ օգտատերերը ներկայացնեն այդ համակարգի բարելավման վերաբերյալ առաջարկություններ: Այսօր Երևան քաղաքում ֆիզիկական կամ իրավաբանական անձը, ենթակառուցվածքների միանալու դեպքում, կարող է այդ համակարգից օգտվել և հասկանալ, թե տվյալ հասցեի մոտակայքում՝ էլեկտրաէներգիա, գազ, ջուր, ինտերնետ և այլ ծառայություններ ստանալու ինչ հնարավորություններ կան»,-նշել է վարչապետը:
Նմանատիպ նյութեր
2518 դիտում
19:48 14-12-2017
Վարչապետին ներկայացվել են ՀՀ բազային երկրատեղեկատվական համակարգի ներդրման ուղղությամբ կատարված աշխատանքները
3309 դիտում
19:45 28-06-2017
Բազային երկրատեղեկատվական համակարգն արդեն իրականություն է
Այս բաժնից
529 դիտում
10:52 15-11-2024
Եթե երեկ մեկ հոգին ԱԺ-ում ասեր՝ «Հայաստանը Թուրքիայի մաս է, և վերջ», նրանք կրկնելու էին. Վահե Հովհաննիսյան
535 դիտում
10:10 15-11-2024
ՀՀ ֆինանսների նախարարության ընտրած ճանապարհը կտապալի կառավարության ծրագիրը. Քերոբյան