14449 դիտում
10:55 29-06-2017
Այլապես ես էլ պիտի ճամպրուկներս կապեմ և արտագաղթեմ. Լյուդմիլա Սարգսյան. «Առավոտ»
«Առավոտ» թերթը գրում է. ««Մի քանի տարի առաջ ես խորհրդարանում ահազանգեցի, որ ՀՀ-ի արտաքին պարտքի չափը Հայաստանին սպառնում է դեֆոլտով: Ինձ փորձեցին համոզել, թե նման վտանգ չկա, բանի դեռ կարողանում ենք սպասարկել այդ պարտքը:
Կներեք, բայց այսօր արտաքին պարտքի սպասարկումն ավելի մեծ միջոցներ է տանում բյուջեից, բան առողջապահության, կրթության և սոցիալական ոլորտները միասին վերցրած: Մինչև 2022 թվականը արտաքին պարտքի սպասարկման չափը հասնելու է մեկ միլիարդի: Պատկերացնում եք, 2,5 միլիարդ բյուջե ունեցող երկիրը մեկ միլիարդը պետք է տրամադրի արտաքին պարտքի սպասարկմանը»,- «Առավոտի» հետ զրույցում մտահոգություն հայտնեց ՎՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը:
Հիշեցնենք. ՀՀ-ի արտաքին պարտքը 5,9 միլիարդ դոլար է: Ամեն դեպքում, նա ուրախ է, որ կեղծ թվեր, ամպագոռգոռ խոստումներ կառավարության ծրագրում չկան. «Ներկայացվել է կայունության ծրագիր: Հույս ունենանք, որ գոնե կայունությունը կստանանք՝ ակնկալելով նաև հետագա աճ: Ուզում եմ հավատալ, որ կառավարությունը կկարողանա իրականացնել իր խոստումը, այլապես ես էլ պիտի ճամպրուկներս կապեմ և արտագաղթեմ: Բայց ես ուզում եմ ապրել իմ երկրում և հավատալ իմ երկրի ապագային»»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
1748 դիտում
10:16 09-07-2015
Հացադուլը պայքարի արդյունավետ մեթոդ չէ. Լյուդմիլա Սարգսյան. «Առավոտ»
4070 դիտում
11:18 21-01-2017
Եթե չմիավորվեն, ավելի շատ իրար հարվածելու. Լյուդմիլա Սարգսյան. «Առավոտ»
Այս բաժնից
2470 դիտում
08:55 28-12-2024
Հայ կամավորները մեկնել են Անապա՝ օգնելու վերացնել աղետի հետևանքները. «Փաստ»
2350 դիտում
09:00 26-12-2024
Ցեմենտի ներմուծման գործունեության համար գանձվող պետտուրքը կավելանա վեց անգամ. «Փաստ»