19533 դիտում
22:12 28-06-2017
Շատ եմ ցանկանում, որ Հայաստանի ու Ամերիկայի նախագահները հանդիպեն. ԱՄՆ-ում ՀՀ դեսպան
ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը ցանկանում է հանդիպում կազմակերպել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև այս տարվա ընթացքում: Այս մասին [url=https://sputniknews.com/politics/201706281055031739-sargsyan-trump-meeting/]sputniknews[/url]-ի հետ զրույցում հայտնել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը:
«Դե, իհարկե, որեւէ մի փուլում անհրաժեշտ կլինի կազմակերպել (նախագահների հանդիպումը)… Հայաստանում գործընթացներ են տեղի ունենում։ Մենք խորհրդարանական հանրապետություն ենք դառնում։ Անհրաժեշտ կլինի ԱՄՆ-ի մեր գործընկերներին, երկրի ղեկավարությանը՝ ամենաբարձր մակարդակով, իրազեկել այդ մասին»,- ասել է նա։
Հովհաննիսյանը նշել է, որ արդեն պետք է պատրաստվել ու սկզբի համար արտաքին գործերի նախարարների հանդիպում կազմակերպել։
«Կպատրաստենք օրակարգը։ Եվ, հավանաբար, դրանից հետո կպատրաստենք հանդիպում նախագահների մակարդակով։ Իհարկե, ես շատ կցանկանայի, բայց ամեն ինչ կախված է նրանից, թե նախարարներն ինչպես կպայմանավորվեն»,- հստակեցրել է նա՝ նշելով, որ ԱԳՆ ղեկավարների հանդիպման օրը դեռ հայտնի չէ։
Նմանատիպ նյութեր
1549 դիտում
14:35 08-03-2023
Շառլ Միշելը շատ է ցանկանում, որ Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդները կրկին հանդիպեն Բրյուսելում․ Տոյվո Կլաար
1491 դիտում
11:12 05-11-2014
Օբաման և Պուտինը հնարավոր է մի քանի օրից հանդիպեն
1173 դիտում
09:41 30-12-2014
Վրաստանի իշխանությունները պետք է հանդիպեն Պուտինի հետ հանուն անվտանգության. Բուրջանաձե
Այս բաժնից
805 դիտում
18:40 31-01-2025
Հովիկ Աղազարյանը ներկայացնում է նորաստեղծ կուսակցության կանոնադրությունը
712 դիտում
18:28 31-01-2025
Սաուդյան Արաբիայի արքայազնը հայտնել է Հայաստանում սոցիալական զարգացման ծրագրերի ֆինանսավորման որոշման մասին
601 դիտում
18:04 31-01-2025
էկոնոմիկայի նախարարն ընդունել է Բրյուսելի համաշխարհային համտես-մրցույթի տնօրենին