ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը կարող են ոչ պաշտոնական երկկողմ հանդիպում անցկացնել հաջորդ շաբաթ կայանալիք G20-ի և Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (ԱԽՏՀ) գագաթաժողովների շրջանակում: Այս մասին տեղեկացնում է Reuters-ը՝ հղում անելով ամերիկացի բարձրաստիճան անանուն պաշտոնյային:
«Երկու առաջնորդների պաշտոնական հանդիպում ծրագրված չէ: Սակայն չի բացառվում նրանց ոչ պաշտոնական հանդիպումը»,-ասել է աղբյուրը:
Նշենք, որ ԱԽՏՀ գագաթաժողովն անցկացվելու է Պեկինում, իսկ G20-ի գագաթաժողովը՝ Բրիսբենում: Երկու գերտերությունների նախագահներն էլ մասնակցելու են գագաթաժողովներին: