211652_close_icon
views-count1833 դիտում article-date 15:44 28-06-2017

Ինչպես արդյունավետ կառավարել անձնական ֆինանսները. ՀԵՀ-ը համագործակցություն է ծավալել ՄՀԳԽՀ-ի աջակցությամբ

«Անձնական ֆինանսների արդյունավետ կառավարում» եռամսյա ծրագիրը, որի շրջանակներում որակավորված դասընթացավարներն իրականացնում են ֆինանսական գրագիտության բարձրացմանն ուղղված թրեյնինգներ ՀՀ մարզերում և Երևանում, մոտենում է ավարտին: Այն իրականացնում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամը (ՀԵՀ) Միջազգային համագործակցության գերմանական խնայբանկերի հիմնադրամի աջակցությամբ: Հունիսի 27-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամում տեղի ունեցավ հանդիպում ՀԵՀ մարզային երիտասարդական կենտրոնների համակարգող Արգամ Արշակյանի և Միջազգային համագործակցության գերմանական խնայբանկերի հիմնադրամի հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Նատալի Վորոբևի միջև: Կողմերը ծրագրի իրականացումը գնահատեցին արդյունավետ: Երեք ամիսների ընթացքում ՀԵՀ դասընթացավարներն իրականացրել են 40-ից ավելի դասընթաց, որին մասնակցել է շուրջ 1000 երիտասարդ: Նշենք նաև, որ Միջազգային համագործակցության գերմանական խնայբանկերի հիմնադրամի և ՀԵՀ-ի համագործակցությունը վերը նշված ծրագրի շրջանակներում գնահատելու նպատակով հունիսի 22-ին տեղի էր ունեցել նաև հանդիպում Գերմանիայի կառավարության ներկայացուցիչ Քրիստոֆ Վեյնմանի հետ: ՀԵՀ-ի կողմից իրականացվող ծրագիրը ստացավ բարձր գնահատական, իսկ Քրիստոֆ Վեյնմանը նշեց, որ ՀԵՀ և Միջազգային համագործակցության գերմանական խնայբանկերի հիմնադրամի համագործակցությունը ամենաբարձր մակարդակի վրա է: Կողմերը նաև վստահեցրին, որ համագործակցությունը կկրի շարունակական բնույթ: [b]Հայաստանի երիտասարդական հիմնադրամ [/b]

Նմանատիպ նյութեր