11816 դիտում
09:58 28-06-2017
«Գազպրոմ Արմենիա»-ի գլխավոր հաշվապահը տեղավորվել է ՊԵԿ-ում. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երեկ էլեկտրոնային լրատվամիջոցներից մեկում տեղեկություն հրապարակվեց, որ արդեն մեկ շաբաթից ավելի է ՊԵԿ շենքում տեղավորվել է «Գազպրոմ Արմենիա» ընկերության գլխավոր հաշվապահ Արմեն Ունանյանը, որը ինչ-որ պրոցեսների մեջ ակտիվ դերակատարում է ստանձնել:
ՊԵԿ մի աշխատակից անանուն նամակ է ներկայացրել, որի համաձայն՝ կարգոների գործունեության հետ կապված ՊԵԿ-ն ինչ-որ բան է որոշում կամ որոշել: Գլխավոր բանակցողը հենց Արմեն Ունանյանն է: «Գազպրոմ Արմենիա» ընկերության հասարակայնության հետ կապերի բաժնին Armtimes.com-ը գրավոր հարցում է ուղարկել, որտեղից պարզաբանում ստանալուն պես այն կներկայացնենք:
«Հայկական ժամանակն» ավելի վաղ գրել էր, որ ՀՀ մաքսային ծառայությանը մոտ կանգնած մեր աղբյուրները պնդում են, թե պետեկամուտների կոմիտեի նորանշանակ նախագահ Վարդան Հարությունյանը երկու շաբաթ է տվել այսպես կոչված «կարգոներին» իրենց գործունեությունը դադարեցնելու համար:
Խոսքն այն «տրանսպորտային» ընկերությունների մասին է, որոնք ներկրողներով զբաղվող փոքր ու միջին տնտեսվարողների ապրանքներն արտերկրից տեղափոխում են Հայաստան, մութ սխեմաներով իրականացնում մաքսազերծումը և հանձնում դրանք ապրանքների տերերին, դա տարիներով ձևավորված կոռուպցիոն հստակ սխեմա է, որտեղ մաքսավորներն ու այդ «կարգոները» գործում են հանցավոր համաձայնության շրջանակներում»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1831 դիտում
08:56 24-12-2024
ԿԳՄՍ նախարարությունը նախագիծ է մշակում. «Փաստ»
1405 դիտում
08:31 24-12-2024
Չալաբյանի դեմ ցուցմունք տված անձը հիմա էլ իշխանության թեզերի տարածման «մասսովկա» է ապահովում. «Փաստ»
2011 դիտում
07:40 24-12-2024
Հանգստյան «ավելորդ» օրերին դեմ էին, բայց ուզում են... 10 աշխատանքային օր կրճատել. «Փաստ»