211652_close_icon
views-count6908 դիտում article-date 09:22 28-06-2017

Խաչատուր Սուքիասյանը Գյումրիում շքեղ հյուրանոց է բացել՝ «Պլազա Վիկտորիա». «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երեկ Խաչատուր Սուքիասյանը Գյումրիում շքեղ հյուրանոց բացեց: Այն իրարանցման պատճառ էր դարձել: «Պլազա Վիկտորիա» անունը կրող նոր հյուրանոցը գտնվում է Վարդանանց հրապարակում՝ Գայի և Աբովյան փողոցների խաչմերուկում: Որոշ ժամանակ դարարեցվել էր Գյումրիի Վարդանանց հրապարակից Գայի փողոցի երթևեկությունը: Հյուրանոցի բացման համար նույնիսկ նվագախումբ էր ժամանել: Այս իրադարձությանը մասնակցում էին Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը, Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը, Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը, Գյումրու փոխքաղաքապետ Վաղարշակ Մխիթարյանը: Հյուրանոցը գտնվում է Սուքիասյաններին պատկանող «Հայէկոնոմբանկի» հարևանությամբ: Այդ շինությունը հյուրանոց կառուցելու համար մի քանի տարի առաջ էր ձեռք բերվել»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր