Երկրապահ կամավորականի կարգավիճակի վկայականների ստացումը շարունակվում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Երկրապահ կամավորականի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի հիման վրա, որ 2013-ի հունիսին միաձայն ընդունվեց ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, Զորավար Մանվել Գրիգորյանի հեղինակությամբ, շարունակվում է կարգավիճակի վկայականների հատկացումը։
Կարգավիճակի ստացման համար, սակայն, կա օրենքով ամրագրված վերջնաժամկետ՝ այս տարվա դեկտեմբերի 31-ը։
Առաջարկվող տեսանյութում ԵԿՄ վարչության փոխնախագահ, կարգավիճակը հատկացնող միջգերատեսչական հանձնաժողովի անդամ Օհան Գեւորգյանը պարզաբանում է, թե ինչպես կարելի է ստանալ կարգավիճակ, ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ եւ թե ինչ արտոնություններ է սահմանում օրենքը։