81105 դիտում
16:56 27-06-2017
Առեղծվածային դեպք Երևանում. ջազ ակումբի մատուցողուհին տեղափոխվել է հիվանդանոց, պարզվել է, որ տեղի ունեցածը ինքնասպանության փորձ է եղել
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում հունիսի 22-ին Երևանում տեղի ունեցած առեղծվածային մի դեպքի փաստով։
Ժամը 10։00-ի սահմաններում «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բրիգադը Լենինգրադյան փողոցի թիվ 24 շենքի տներից մեկից «անհայտ էթոլոգիա» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխել երիտասարդ մի աղջկա։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Գրիշա Ամիրխանյանի գլխավորությամբ։
Ժամանել է նաև նույն բաժնի հետաքննչական բաժնի հետաքննիչը, ում կողմից նախապատրաստված նյութերը փոխանցվել են քննչական բաժին։
Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Երևան քաղաքի բնակիչ՝ 22-ամյա Մարիաննա Ղ.-ն է, ով Երևանում գործող ջազ ակումբներից մեկում աշխատում է մատուցողուհի։ Բժիշկները ոստիկաններին և քննիչներին հայտնել են, որ նա ի վիճակի չէ բացատրություն տալու։
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ նույն օրը, ժամը 04։00-ի սահմաններում, Մաշտոցի պողոտայի և Պուշկինի փողոցի խաչմերուկում գտնվող «Լիբերտի» ակումբի մոտ ինքնասպանություն գործելու նպատակով Մարիաննա Ղ.-ն խմել է 5 տուփ «Դիմեդրոլ» տեսակի դեղահաբ, սակայն մինչ այդ, իր գործընկերը, ով նույնպես նշված ջազ ակումբում է աշխատում՝ որպես բարմեն, հայտարարել է, որ «Լիբերտի» ակումբում Մարիաննա Ղ.-ն օգտագործել է ալկոհոլ։
Առեղծվածային դեպքի փաստով նախաքննությունը շարունակվում է։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
9657 դիտում
11:20 21-11-2024
Վահե Ղազարյանը հրաժեշտից հետո ծաղիկներ է խոնարհել զոհված գործընկերների հիշատակին