211652_close_icon

Սոնա Պողոսյանը մեծ բրոնզե եւ փոքր արծաթե մեդալներ նվաճեց աշխարհի երիտասարդական առաջնությունում

views-count6092 դիտում article-date 15:39 21-06-2017
Տոկիոյում ընթացող ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում կանանց 75 կգ քաշային կարգում Սոնա Պողոսյանը երկամարտի 223 կգ արդյունքով դարձավ բրոնզե մեդալակիր: Սոնան փոքր արծաթե մեդալ նվաճեց նաեւ հրում վարժությունում` գլխավերեւում պահելով 125 կգ: Իսկ պոկում վարժությունում հայ ծանրորդը 4-րդն էր (98 կգ): Երիտասարդների աշխարհի չեմպիոն դարձավ էկվադորցի Նեյնսի Դահոմեսը (երկամարտ 242 կգ): Վաղը Հայաստանի ներկայացուցիչներից տղամարդկանց 105 կգ քաշային կարգում հանդես կգա Սամվել Գասպարյանը:

Նմանատիպ նյութեր