Չինաստանում սողանքների հետևանքով զոհերի թիվը հասել է 24-ի. կա 109 անհետ կորած
Չինաստանում սողանքի հետևանքով զոհերի թիվը հասել է 24-ի: Այս մասին հայտնում է RBC-ն:
Աղբյուրի տեղեկություններով՝ ևս 109 մարդ անհետ կորած է համարվում:
[url=https://shamshyan.com/hy/article/2017/06/24/1070798/]Հիշեցնենք[/url], որ Չինաստանի Սիչուան նահանգում հորդառատ անձրևների հետևանքով հսկայական սողանք էր առաջացել, ինչի հետևանքով էլ Մաոսյան գյուղում փլվածքների տակ է մնացել 100-ից ավելի մարդ, հաղորդում էր BBC-ն։
Նշվում էր, որ սողանքը այդ գյուղում հողին է հավասարեցրել 40 տուն։ Որոնողափրկարարական աշխատանքներին ներգրավված են նաև բուլդոզերներ։
Փրկարարները հույս ունեն գտնել ողջ մնացածների։