211652_close_icon
views-count20785 դիտում article-date 14:41 24-06-2017

«Եվրոպայի թաքնված գանձերը». Սևանա լիճը ամենահիասքանչ և ամենամատչելի հանգստավայրերի ցանկում է

Mastercard միջազգային վճարային համակարգը հրապարակել է Եվրոպայի ամենաքիչ հայտնի և, միևնույն ժամանակ, մատչելի ճանապարհորդական [url=https://newsroom.mastercard.com/eu/files/2017/06/Top-Hidden-Treasures-roadbook.pdf]ուղղությունները[/url], որոնցում ընդգրկվել է նաև Սևանա լիճը: Ինչպես փոխանցում է [url=http://uk.businessinsider.com/cheapest-undiscovered-holiday-destinations-in-europe-2017-6/#19-brest-belarus-1]Business Insider[/url]-ը, ներկայացվել են Եվրոպայի 19 ամենահրաշալի ու մատչելի զբոսաշրջային վայրերը։ Դրանք դասակարգվել են՝ ըստ գեղեցկության, մարդաշատության, գնի, հարմարավետության և քարտի վճարման ընդունման հնարավորությունների: «Չնայած երկրի գեղեցկությանը՝ Հայաստանում զբոսաշրջությունը բավականաչափ զարգացած չէ ու գներն էլ բավականին ցածր են։ Երկիրը հայտնի է իր վանքերով։ Սևանավանքը տեսնելը պարտադիր է»,-նշում են հոդվածի հեղինակները։

Նմանատիպ նյութեր