211652_close_icon
views-count1114 դիտում article-date 16:39 02-02-2016

Երևանը զբոսաշրջային ամենամատչելի ուղղությունների տասնյակում է

Հյուրանոցների առցանց ամրագրման <> ռուսական ծառայությունը կազմել է 2015թ. ամենամատչելի զբոսաշրջային ուղղությունների ցանկը: Վարկանիշը կազմված է 2015թ. փետրվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը հյուրանոցային ամրագրումների միջին օրավարձի տվյալներով: Երևանը 2015թ. ռուս զբոսաշրջիկների կողմից ընտրված օտարերկրյա ամենամատչելի քաղաքների առաջին տասնյակում է: <>-ի տվյալներով Երևան են գալիս միջինը 3.5 օրով: <<2015թ. Երևանը մտել է ամենամեծ ժողովրդականություն վայելող զբոսաշրջային ուղղությունների տասնյակ, ուր անհատ զբոսաշրջիկները մեկնում էին հանգստյան օրերին>>,-նշել է <>- ի հաղորդակցությունների հարցերով տնօրեն Յակոբ Սադչիկովը: Զբոսաշրջիկների համար ամենամատչելի տասը քաղաքներից են նաև լեհական Պոզնանը ու Կրակովը, իսպանական Մալագան, Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսին, Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևը և այլ քաղաքներ: Այդ քաղաքներում զբոսաշրջիկները ծախսում են օրական 10-22 ԱՄՆ դոլար:

Նմանատիպ նյութեր