211652_close_icon
views-count3569 դիտում article-date 17:11 23-06-2017

ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանի շնորհավորական ուղերձը՝ թիկունքային ծառայողի օրվա կապակցությամբ

Եռասերունդ Երկրապահ կամավորականների միության, Հանրապետության բոլոր երկրապահների, 5-րդ բրիգադի մարտիկների, պատանի, երիտասարդ երկրապահների և իմ անունից շնորհավորում եմ թիկունքային ծառայողներին մասնագիտական տոնի կապակցությամբ: 1992 թ. հունիսի 23-ին` Լաչինի միջանցքի ազատագրումից մոտ մեկ ամիս անց, Մայր Հայաստանից Արցախ ուղևորվեց տարբեր նշանակության բեռներ փոխադրող առաջին մեծ ավտոշարասյունը: Ադրբեջանի դաժան տնտեսական շրջափակման շուրջ 4 տարիների ընթացքում միջոցների տնտեսման ամենից խիստ ռեժիմով ապրող Արցախին կենսականորեն անհրաժեշտ բեռների այդ խոշոր խմբաքանակի ներկրման օրը հետագայում սկսեց նշվել որպես թիկունքի ծառայողի օր: Թիկունքը զորքերի ամենօրյա գործունեության կենսականորեն անհրաժեշտ, միմյանց շաղկապված ոլորտների ամբողջությունն է, բանակի շարժիչ ուժը, մի յուրատեսակ գեներատոր, որը գործի է գցում ողջ բանակային մեխանիզմը: Այդ` անգամ խաղաղ պայմաններում բավականին բարդ ու աշխատատար, իսկ Արցախյան պատերազմի տարիներին` անչափ բարդ աշխատանքն իրականացնելու համար ի սկզբանե ակնհայտ էր, որ անհրաժեշտ է մեկ միասնական և կենտրոնացված համակարգ: Թիկունքն ստեղծվեց պատերազմական ժամանակի թելադրանքով և թե՛ պատերազմի տարիներին, թե՛ հրադադարի հաստատումից հետո մշտապես պատվով կատարեց իր առաքելությունը` օրեցօր նաև զարգանալով ու կատարելագործվելով: Թե՛ 1989-94 թվականների պատերազմի օրերին, թե՛ նախորդ տարվա ապրիլյանի ժամանակ թիկունքի ծառայողներն աչքի են ընկել արիությամբ, նախաձեռնողականությամբ, պատասխանատվությամբ: Թիկունքայինների ծառայություններն անգնահատելի են նաև խաղաղ պայմաններում: Միայն ամուր ապահովված թիկունք ունենալու պարագայում է, որ առաջնագծի զինվորը, սպան իրենց վստահ ու պաշտպանված են զգում: Եվս անգամ շնորհավորում եմ ձեզ, հարգելի՛ թիկունքայիններ, տոնի կապակցությամբ, մաղթում եմ ձեզ բարի ծառայություն, ձեր ընտանիքներին՝ առողջություն, երջանկություն, հաջողություններ, մեր ժողովրդին՝ խաղաղություն: [b]ԵԿՄ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ, ԱՐՑԱԽԻ ՀԵՐՈՍ, ԶՈՐԱՎԱՐ ՄԱՆՎԵԼ ԳՐԻԳՈՐՅԱՆ [/b]

Նմանատիպ նյութեր