Բեյլին կարող են 12 խաղով որակազրկել անվայել արարքի համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեն (RFEF) քննարկելու է «Ռեալի» կիսապաշտպան Գարեթ Բեյլի վարքագիծը՝ «Ատլետիկոյի» հետ խաղում (3:1):
Գոլից հետո Բեյլը տրիբունաներին ուղված վիրավորական ժեստ է արել: Լա Լիգան դիմել է RFEF-ին՝ խնդրելով քննարկել ուելսցու ժեստը:
Լա Լիգան ֆեդերացիային զեկույց է ներկայացրել, որտեղ նշել է մի քանի կետով որակազրկելու հիմնավորումները: Եվ եթե ընդունվի, որ վիրավորական ժեստը մրցակցի երկրպագուներին ուղղված սադրանք է, ապա Բեյլին կարող են որակազրկել 4-ից մինչև 12 խաղ:
Եթե կոմիտեն համարի, որ այդ ժեստը ուղղված չի եղել «Ատլետիկոյի» երկրպագուներին, ապա ֆուտբոլիստը կարող է երակազրկվել 1-3 խաղով:
Հանդիպման մրցավա Մարտինես Մունուերան այդ արարքը չի նկատել և չի գրանցել արձանագրությունում: