33148 դիտում
13:22 22-06-2017
ՀԵՐԹԱԿԱՆ ՆՈՐՈՒՅԹԸ վարորդների համար. Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ Ճանապարհային ոստիկանության տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով արձանագրված իրավախախտումների գործերով կայացված որոշումների վերաբերյալ ծանուցումները կարճ (SMS) հաղորդագրությունների միջոցով ստանալու համակարգում գրանցվելու համար, 1041 կարճ համարին հաղորդագրություն ուղարկելուց բացի, 2017 թվականի հունիսի 24-ից կգործի նաև Հայաստանի Հանրապետության ոստիկանության պաշտոնական [url=http://www.police.am/]www.police.am[/url] կայքի միջոցով գրանցվելու եղանակը:
Կայքի միջոցով համակարգում գրանցվելու համար անհրաժեշտ է մուտք գործել [url=http://www.police.am/]www.police.am[/url] կայքի «ՃՈ ծանուցում SMS-ով» բաժինը (բաժինը ակտիվ կլինի հունիսի 24-ից), որտեղ «Հեռախոսահամար» դաշտում մուտքագրել այն հեռախոսահամարը, որին հետագայում ցանկանում եք ստանալ ծանուցումները, և սեղմել «Ստանալ կոդը» կոճակը: Դրանից հետո տվյալ հեռախոսահամարին կարճ (SMS) հաղորդագրության միջոցով կուղարկվի հաստատման կոդ, որն անհրաժեշտ է մուտքագրել «Հաստատման կոդ» դաշտում և սեղմել «Գրանցվել» կոճակը:
Այնուհետև համապատասխան դաշտերում անհրաժեշտ է լրացնել տրանսպորտային միջոցի հաշվառման վկայագրի սերիա-համարը և հաշվառման համարանիշը:
Եթե ուղարկված տվյալները ճիշտ են և հաշվառման վկայագրի սերիա-համար և հաշվառման համարանիշ տվյալների զույգն իրականում առկա է Ճանապարհային ոստիկանության էլեկտրոնային ռեգիստրում, ապա անձը կստանա կարճ (SMS) հաղորդագրություն այն մասին, որ նշված տրանսպորտային միջոցով կատարված իրավախախտումների գործերով կայացված որոշումների վերաբերյալ ծանուցումները կուղարկվեն կարճ (SMS) հաղորդագրության միջոցով:
Եթե ուղարկված տվյալները ճիշտ չեն և հաշվառման վկայագրի սերիա-համար և հաշվառման համարանիշ տվյալների զույգն առկա չէ Ճանապարհային ոստիկանության էլեկտրոնային ռեգիստրում, ապա անձը կստանա համապատասխան բովանդակությամբ պատասխան կարճ (SMS) հաղորդագրություն:
Անձը հնարավորություն ունի հեռացնելու արդեն իսկ գրանցված հեռախոսահամարը՝ «Դադարեցնել գրանցումը» դաշտում մուտքագրելով տվյալների նույն եռյակը (հեռախոսահամար, տրանսպորտային միջոցի հաշվառման վկայագրի սերիա-համարը և հաշվառման համարանիշը):
Կայքում հեռախոսահամարը գրանցելը և ծանուցումներն ստանալն անվճար են:
Նմանատիպ նյութեր
10130 դիտում
00:10 24-03-2021
30 միլիոն դրամ՝ ազատության դիմաց․ «Դղյակ» խանութի սեփականատիրոջ սպանության գործով նորույթը. Aravot.am
43014 դիտում
22:00 28-11-2021
Գյումրու նորընտիր քաղաքապետի նորույթը․ հրաժարվել են ծառայողական մեքենաներից. Aravot.am
25157 դիտում
15:23 19-12-2015
Ճանապարհային ոստիկանությունը հերթական խմած վարորդների մեքենաները տեղափոխեց «գաի պլաշչադկա». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
1267 դիտում
19:19 08-01-2025
ՀՀ-ից պատվիրակություն կգործուղվի Ռուսաստան
505 դիտում
19:09 08-01-2025
Ո՞րն է գործող իշխանությունների վերաբերմունքն իրենց ասած իրական Հայաստանի նկատմամբ․ «ՀայաՔվե»
1321 դիտում
19:00 08-01-2025
Կյանքից հեռացել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Լևոն Թավադյանը