43011 դիտում
22:00 28-11-2021
Գյումրու նորընտիր քաղաքապետի նորույթը․ հրաժարվել են ծառայողական մեքենաներից. Aravot.am
Գյումրու նորընտիր քաղաքապետ Վարդգես Սամսոնյանն այսօր Aravot.am-ին տված բացառիկ հարցազրույցում տեղեկացեց, որ Գյումրու քաղաքապետարանում զգալիորեն կրճատել են ծառայողական մեքենաների թիվը՝ 12-ից դարձնելով 6 ու դրանք նախատեսել են համընդհանուր օգտագործման համար։
Այսինքն՝ այսուհետ որևէ պաշտոնյա իրեն ամրակցված ծառայողական մեքենա չի ունենալու, մի մեքենան սպասարկելու է մի քանի բաժնի պետերի կամ աշխատակիցների։ Վարդգես Սամսոնյանը նաև տեղեկացրեց, որ ինքն անձամբ հրաժարվել է ծառայողական մեքենայից, կերթևեկի իր անձնական «Մերսեդես» մակնիշի մեքենայով, որը 2009 թվականի արտադրության է։ Ըստ նորընտիր քաղաքապետի, Գյումրին հոգսերի տակ կքած քաղաք է, հազար ու մի խնդիր կա, պիտի անցնել խնայողությունների։
Aravot.am-ի այն դիտարկմանը, թե ծառայողական մեքենաներից հրաժարվելու գաղափարը «Հայրաքաղաք» դաշինքի նախընտական ծրագրից է, այն մեզ ներկայացրել էր դաշինքի քաղաքապետի թեկնածու, Գյումրու Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ, ավագանու նախկին անդամ Լևոն Բարսեղյանը, Վարդգես Սամսոնյանն ասաց, որ այն վերցրել են հենց Լևոն Բարսեղյանից։
Մանրամասները՝ Aravot.am-ում:

Նմանատիպ նյութեր
10130 դիտում
00:10 24-03-2021
30 միլիոն դրամ՝ ազատության դիմաց․ «Դղյակ» խանութի սեփականատիրոջ սպանության գործով նորույթը. Aravot.am
1459 դիտում
20:10 05-01-2025
Ովքե՞ր կզրկվեն ծառայողական մեքենաներից․ մանրամասնում է Շիրակի նորանշանակ մարզպետը. aravot.am
33145 դիտում
13:22 22-06-2017
ՀԵՐԹԱԿԱՆ ՆՈՐՈՒՅԹԸ վարորդների համար. Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է
Այս բաժնից
1789 դիտում
16:48 08-01-2025
Բողոքի ակցիա՝ ԲԴԽ շենքի դիմաց․ երիտասարդ կնոջը կյանքից զրկելու գործով ճնշումներ կան
565 դիտում
15:25 08-01-2025
ՀՀ-ն չի ուզում լինել պատնեշ, մենք ուզում ենք լինել ոչ թե սեպ, այլ կապող օղակ, կամուրջ. Միրզոյան