211652_close_icon
views-count9956 դիտում article-date 00:10 24-03-2021

30 միլիոն դրամ՝ ազատության դիմաց․ «Դղյակ» խանութի սեփականատիրոջ սպանության գործով նորույթը. Aravot.am

Գյումրու «Դղյակ» խանութի սեփականատեր Գուրգեն Ասատրյանի սպանության մեջ մեղադրվող Արա Մովսիսյանը հինգ տարվա ազատազրկումից հետո 30 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել։

Առաջին ատյանի դատարանը բավարարել է նրա փաստաբան Լևոն Սահակյանի միջնորդությունը։ Այս մասին տեղեկանում ենք նրա շահերը պաշտպանող AM Law Firm փաստաբանական ընկերության ֆեյսբուքյան էջից:

Aravot.am-ի տեղեկություններով՝  աղմկոտ այս սպանությունը տեղի էր ունեցել 2016 թվականի մայիսի 14-ին՝ Գյումրու Ղարսի խճուղում՝ Արա Մովսիսյանին պատկանող, նրա տանը կից անասնագոմի բակում։ Արա Մովսիսյանի աշխատասենյակում միջանձնային հարաբերությունների շուրջ պարզաբանում էր տեղի ունեցել, լեզվակռիվը վերածվել էր վիճաբանության, ծեծկռտուքի ու ավարտվել էր սպանությամբ․Գուրգեն Ասատրյանը հրազենային վիրավորում էր ստացել ու մահացել։

Ըստ մեղադրանքի, «Արա Մովսիսյանը Գուրգեն Ա.-ին կյանքից զրկելու դիտավորությամբ իր մոտ եղած ատրճանակից երկու անգամ կրակել է Գուրգենի աջ ազդրի առաջնային ու կրծքավանդակի ձախ կեսի առաջնային հատվածներին, պատճառել հրազենային միջանցիկ երկու վիրավորում, արդյունքում սպանել է Գուրգեն Ա.-ին ու դիմել է փախուստի»:

Արա Մովսիսյանը, սակայն, դատարանում դիտավորյալ սպանության մեղադրանքը չէր ընդունել։ Նա ընդունել էր, որ Գուրգեն Ա.-ն մահացել է իր գործողությունների հետևանքով, սակայն ասել էր, որ ինքը գործել է բացառապես պաշտպանական նպատակով, քանի որ փրկել է իր ու ներկաների կյանքը: Նա հայտնել էր, որ Գուրգեն Ասատրյանը գտնվել է ոգելից խմիչքի ազդեցության տակ, նրա մոտ դանակ է եղել, որով հասել է իր վրա, ինքն էլ պաշտպանվել է։ Արա Մովսիսյանը ասել է, որ խմած է եղել նաև իրենց ընկեր Արմեն Փ․-ն, որի հետ էլ վիճաբանել էր Գուրգենը։ Դատական նիստերն անցել են խիստ լարված մթնոլորտում։

Մանրամասներն՝ այստեղ

 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Շուրջ 5 տարի սպանության մեջ անհիմն մեղադրվողն ազատ արձակվեց Գյումրիի «Դղյակ» կոչվող խանութ-սրահի սեփականատիրոջ...

Опубликовано AM Law Firm Понедельник, 22 марта 2021 г.

Նմանատիպ նյութեր