25112 դիտում
15:23 19-12-2015
Ճանապարհային ոստիկանությունը հերթական խմած վարորդների մեքենաները տեղափոխեց «գաի պլաշչադկա». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ դեկտեմբերի 18-ին, Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 34 տրանսպորտային միջոց, որի վարորդներից 24-ը մեքենաները վարել են ոչ սթափ (խմած) վիճակում: Բոլոր վարորդների նկատմամբ կազմվել են վարչական ակտեր՝ տուգանվելով 100-200 հազար դրամի չափով:
Ճանապարհային ոստիկանության ղեկավար կազմը հիշեցնում է, որ ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի կարգադրությամբ այս օրերին ՃՈ-ն ուժեղացված ծառայություն է անցկացնում և այն տևելու է մինչև 2016 թվականի հունվարի 15-ը ու բոլոր օրինախախտ վարորդները հայտնաբերվելու դեպքում ենթարկվելու են վարչական պատասխանատվության:
Ոչ սթափ վիճակում գտնվող վարորդների մեքենաները, ելնելով իրենց անվտանգությունից, հնարավոր է՝ տևական ժամանակ մնան «գաի պլաշչադկաներում», քանի որ շատ վարորդներ խմած վիճակում մեքենան վարում են ոչ առաջին, ոչ էլ երկրորդ անգամ:
Երևանում ՃՈ աշխատակիցների աշխատանքը հանրապետության Ճանապարհային ոստիկանության պետ Արմեն Հակոբյանի կարգադրությամբ դրվել է Երևանի ՃՈ պետ Արման Հակոբյանի, իսկ մարզերում՝ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի հրամանատար Արման Գալստյանի վրա:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 29+
29+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
14525 դիտում
13:51 09-05-2015
1 տասնյակից ավելի խմած վարորդների մեքենաները տեղափոխվեցին «գաի պլաշչադկա». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
26784 դիտում
14:01 23-11-2024
Ավտովթար՝ Արագածոտնի մարզում. «ԳԱԶ 31»-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ