Առաջիկա 35 տարիներին Երկիր մոլորակի բնակչության թիվը կհասնի 9,76 միլիարդի
Գերմանական «Երկրի բնակչությունը» հիմնադրամը (Stiftung Weltbevlkerung) կանխատեսում է, որ 35 տարի անց Երկիր մոլորակի բնակչության թիվը կհասնի 9,76 միլիարդի:
Հիմնադրամի ներկայացրած տվյալներով՝ 2014 թվականին մոլորակի բնակչությունն ավելացել է մոտ 80 միլիոնով: Ըստ նրա գնահատումների՝ մինչև 2015 թվականի հունվարի 1-ը մոլորակի վրա կապրի մոտ 7,3 մլրդ մարդ: Նրանց 10%-ը կկազմեմ եվրոպացիները, 15%-ը՝ Աֆրիկայից գաղթածները և 60%-ը՝ Ասիայի երկրների քաղաքացիները:
Իսկ ըստ կանխատեսումների՝ առաջիկա 35 տարիների ընթացքում մոլորակի բնակչության թիվը կաճի 34%-ով՝ հասնելով 9,76 միլիարդի, ընդ որում՝ եվրոպացիների թիվը մինչև 2050 թվականւ կկրճատվի 7,5%-ով: