211652_close_icon
views-count9915 դիտում article-date 22:26 21-06-2017

Ռուսաստանում բազմապատկվում է միլիարդատերերի թիվը, որոնց կապիտալների ծագումը հանելուկ է

Ռուսաստանում բազմապատկվում է միլիարդատերերի թիվը, որոնց կապիտալների ծագումը հանելուկ է: Այդ թվում՝ հենց նրանց համար: -Պետերբուրգի մոտակայքում նոր օդանավակայան է կառուցվում ավելի քան 150 մլն դոլար արժողությամբ: -Ռուսական խոշորագույն ռուսական ընկերություններում մասնաբաժիններ ունի մի մարդ, ում աշխատավարձը 700 դոլար է: -Forbes-ի ռուսասատնյան ցուցակի միլիարդատերերը չեն կարող ոչ միայն բացատրել իրենց կապիտալների ծագումն, այլ նաև հիշել իրենց պատկանող ընկերությունների անվանումները: Ի՞նչ կապ կա այս ամենի միջև: Կապը գտել է ռուսական [b]«Նովայա գազետան»[/b]: [b]Եղբորորդի[/b] Միխայիլ Շելոմովը 48 տարեկան է: Նա աշխատում է «Սովկոմֆլոտ» ընկերությունում, համեստ պաշտոն է զբաղեցնում, աշխատավարձը չի գերազանցում 700 դոլարը: Իրեն համեստ է պահում, ինքն է պատասխանում լրագրողների զանգերին: Խնդիրը միայն այն է, որ նրանց հարցերին չի կարողանում պատասխանել: Կամ չի ուզում: Իսկ նրան տրված հարցը բավականին պարզ է: Ինչպես է ստացվել, որ հասարակ մասնագետը հարյուրավոր միլիոն դոլար ակտիվներ ունեցող ընկերությունների սեփականատեր է դարձել: Այդ մասին հայտնի է դարձել, երբ այդ ընկերություններից մեկը պատրաստվել է մոտ 70 մլն դոլար ներդնել Պետերբուրգի մոտակայքում մրցարշավային մայրուղու կառուցման մեջ: Ի պատասխան լրագրողների հարցերի Միխայիլ Շելոմովը միայն հոգոց է հանում և խուսափողական պատասխան տալիս: Նրան չեն տալիս ամենագխլավոր հարցը. արդյո՞ք բիզնեսում նրա հաջողությունները կապված են այն բանի հետ, որ նա նախագահ Պուտինի ազգականն է (հորեղբոր աղջկա որդին): Սակայն այդ փաստը լայնորեն հատնի է և չի վիճարկվում Կրեմլի կողմից: [b]Մանկության ընկեր[/b] Եվ մեկ անսպասելի ռուս միլիարդատեր է երաժիշտ, թավջութակահար Սերգեյ Ռոլդուգինը, նույնպես պետերբուրգցի: Նրան է պատկանում օֆշորային ընկերություն, որի հետ մեծ պատրաստակամությամբ բազմամիլիոնանանոց և նրա համար շատ շահավետ գործարքներ են կնքել բոլոր խոշորագույն ռուսական ընկերությունները՝ էներգետիկ, շինարարական, ֆինանսական: Միջոցների ծավալը, որն օգտագործում է Սերգեյ Ռոլդուգինի ընկերությունը, 2 մլրդ դոլարից ավել է: Երբ այս փաստերը բացահայտվեցին, այսպիսի բացատրություն առաջարկվեց. այդ օֆշորային գործարքներն անհրաժեշտ էին, որպեսզի փողով ապահովեն Սերգեյ Ռոլդուգինի բարեգործական հիմնադրամը, որը զբաղվում է երիտասարդ երաժիշտների համար գործիքների գնմամբ: (Լրացուցիչ տեղեկատվություն. 2մլրդ դոլար գումարը մոտ 20 անգամ գերազանցում է Ստրադիվարիուսի՝ աշխարհում գոյություն ունեցող բոլոր ջութակնդրի ընդհանուր գինը): Հանգամանքների տարօրինակ բերումով Սերգեյ Ռոլդուգինը նույնպես նախագահ Պուտինի համար օտար մարդ չէ: Նրանք պատանեկության ընկերներ են, երբ մեկը սովորում էր Լենինգրադի կոնսերվատորիայում, իսկ մյուսը՝ տեղի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում: [b]Ձյուդոյի գործընկերներ[/b] Վերջին տարիների ընթացքում Ռուսաստանի հարուստ մարդկանց ցուցակում վստահորեն առաջատար դիրքեր են զվաղեցնում Բորիս և Արկադի Ռոտենբերգ եղբայրները: Նրանց հարստության աղբյուրը բազմամիլիարդանոց պետական գարծարքներն են. 2018թ-ի ֆուտբոլի աշխարհի առաջնության համար ստադիոնների կառուցում, դեպի Ղրիմ տանող կամրջի շինարարություն, «Գազպրոմի» համար խողովակների մատակարարում և այլն: Ռոտենբերգ եղբայրները 70-80-ականներին Լենինգրադում ձյուդոյով են զբաղվել: Այնտեղ նրանք ծանոթացել են Վլադիմիր Պուտինի հետ: Նրանց կարիերան բիզնեսում սկսվել է միայն այն բանից հետո, երբ վերջինս դարձել է Ռուսաստանի նախագահը: [b]Փեսա[/b] Նախագահ Պուտինը հրաժարվում է հաղորդել իր երկու աղջիկների կյանքի մանրամասները: Սակայն շնորհիվ լրագրողների, ինչ-որ բան այնուամենայնիվ հայտնի է դարձել: Ավագը՝ Մարիան, ապրում է Հոլանդիայում ամուսնու հետ, որը ռուսական գազային մոլոպոլիստ «Գազպրոմի» Տնօրենների խորհրդի անդամ է: Կրտսերը՝ Եկատերինան, Մոսկվայում է, ընկերություն ունի, որը բազմամիլիոնանոց պետական գործարքներ և պատվերներ է ստանում առաջատար ռուսական ընկերություններից: Նա ամուսնացած է Կիրիլ Շամալովի՝ ՊԱԿ-ի Պուտինի ծառայակցի որդու հետ: Նախագահի աղջկա հետ ամուսնանալուց առաջ Կիրիլ Շամալովի անունը բիզնեսի աշխարհում ոչ ոքի հայտնի չէր: Այդ դեպքից հետո ռուսական պետական ընկերությունների հետ բացառիկ հաջողակ գործարքներ կնքելու արդյունքում նա դարձել է 1.4մլրդ դոլար արժողությամբ սեփականության տեր: Forbes-ի ռուսաստանյան ցուցակով կարելի է Վլադիմիր Պուտինի կենսագրությունը կազմել: Դրանում ներկայացված են նրա կյանքի բոլոր փուլերը՝ դպրոցը, ուսանողությունը, սպորտով զբաղվելը, ՊԱԿ-ում ծառայելը: Նրա շատ ընկերներ և ազգականներ նրա նախագահության ժամանակ դոլարային միլիոնատերեր են դարձել: Սակայն լգարգրողները կասկածում են, որ այդ մարդիկ իրենց ակտիվների իրական սեփականատերերն են, որոնք, ըստ ամենահամեստ գնահատականների, արժեն մոտ 40 մլրդ դոլար: Նրանք ավելի շուտ վստահված անձինք են: Ո՞վ է իրականում տնօրինում այդ փողերը: Այս հարցի վերջնական պատասխան դեռևս չկա, սակայն վերջին ժամանակներս ավելի ու ավելի հաճախ են սկսում անուններ հայտնվել, որոնք վկայում են, որ պատասխանը սարերի ետևում չէ: Օրինակ, «Նովայա գազետայի» հետազոտության հրապարակումից հետո հայտնի է դարձել, որ երաժիշտ Ռոլդուգինի օֆշորային ընկերության հաշիվներից մոտ մեկ մլն դոլար փոխանցվել է ոչ թե երիտասարդ տաղանդներին աջակցելու համար, այլ մի ընկերության հաշվին, որը մասնակցել է Սիրիայի կառավարության համար քիմիական զենքի մշակմանը: [url=https://jam-news.net/?p=45364&lang=hy]Jamnews[/url]

Նմանատիպ նյութեր