854 դիտում
16:26 28-05-2015
Անգամ ամենաողբերգական հարվածից մեր ժողովրդի ոգին ու կենսունակությունը միայն բազմապատկվում են. ՀՀ ԱԺ նախագահ
ԱԺ նախագահի ուղերձում ասվում է. «Սիրելի՛ հայրենակիցներ, շնորհավորում եմ Հանրապետության տոնի առթիվ:
Պետականության երազանքը մեր գիտակցության մեջ մշտապես ունենալով` պետություն ունենալու քիչ հնարավորություններ ենք ունեցել: Ավելի քան 95 տարի առաջ իրացնելով դրանցից մեկը` հռչակեցինք Հայաստանի առաջին հանրապետությունը:
Ընդամենը հաշված տարիներ էին անցել Հայոց ցեղասպանությունից, եւ Սարդարապատում, Բաշ Ապարանում, Ղարաքիլիսայում տարած հաղթանակներն առաջին միասնական հուժկու պատասխանն էին ցեղասպանության հանցագործությանն ու դրա հեղինակներին, իսկ հայկական անկախ պետության ստեղծումը վկայությունն էր այն բանի, որ անգամ ամենաողբերգական հարվածից մեր ժողովրդի ոգին ու կենսունակությունը ոչ միայն չեն պակասում, այլեւ բազմապատկվում են:
Ցեղասպանության 100-րդ տարելիցի տարում ավելի խորհրդանշական են դառնում եւ 1918թ. Մայիսի 28-ի հաղթանակները, եւ իբրեւ դրանց արդյունք՝ Հայաստանի առաջին հանրապետության հռչակումը: Մեր պատմության ընթացքում հաճախ ենք հաղթանակներ կռել պարտադրված ճակատամարտում՝ ինքնապահպանության թելադրանքից ելնելով: 20-րդ դարասկզբին Սարդարապատում հաղթեցինք գոյապայքարում, միասնական ուժով եւ արժանապատվորեն: 20-րդ դարավերջին Արցախյան ազատամարտում հաղթեցինք վերստին համաժողովրդական ջանքերով եւ նվիրումով:
Հաղթանակներ կռած եւ հաղթանակների ձգտող սերունդները ապրում են որպես հաղթանակների հիշողությունը վառ պահող եւ միաժամանակ հաղթանակներ տարած մեկ միասնական ժողովուրդ` ապագայի հաստատուն տեսլականով:
Կրկին շնորհավորելով Հանրապետության տոնի առթիվ` մաղթում եմ բոլորիս խաղաղություն, բարեկեցություն, լավատեսություն եւ նոր հաղթանակներ»:
Նմանատիպ նյութեր
4153 դիտում
22:52 22-11-2020
Լևոն Արոնյան. Վերջին 55 օրվա ընթացքում մենք ապրել ենք պատմության մեջ մեր ամենաողբերգական պահերից մեկը
Այս բաժնից
484 դիտում
19:09 08-01-2025
Ո՞րն է գործող իշխանությունների վերաբերմունքն իրենց ասած իրական Հայաստանի նկատմամբ․ «ՀայաՔվե»
1279 դիտում
19:00 08-01-2025
Կյանքից հեռացել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Լևոն Թավադյանը
775 դիտում
18:30 08-01-2025
Հանրային տրանսպորտի բոլոր ավտոբուսներում կտեղադրվի երկրորդ վալիդատոր