211652_close_icon
views-count2949 դիտում article-date 14:11 21-06-2017

Երկարամյա ծառայությունն ԱԻՆ-ում գնահատվում է. պարգևատրվել են փրկարարները. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Օրերս ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանի հրամանով պարգևատրվել են Փրկարար ծառայության մի շարք աշխատակիցներ: ՀՀ Երևան քաղաքի, ինչպես նաև՝ Արարատի, Սյունիքի և Վայոց ձորի մարզային փրակարարական վարչություններում պարգևները հանձնել է ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Մուշեղ Ղազարյանը: Նախարար Դ. Տոնոյանի հրամանով՝ երկարամյա անբասիր ծառայության և ծառայողական պարտականությունները բարեխիղճ կատարելու համար Երևան քաղաքի փրկարարական վարչության 162 փրկարար ծառայող, Արարատի ՄՓՎ 57, Սյունիքի ՄՓՎ 79 և Վայոց ձորի ՄՓՎ 41 փրկարար ծառայող պարգևատրվել են «Անբասիր ծառայության համար 20 տարի» 1-ին աստիճանի, «Անբասիր ծառայության համար 15 տարի» 2-րդ աստիճանի և «Անբասիր ծառայության համար 10 տարի» 3-րդ աստիճանի հուշամեդալներով: ՀՀ ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի, Կոտայքի և Տավուշի մարզային փրկարարական վարչությունների փրկարար ծառայողներին հուշամեդալները հանձնել են ՀՀ ԱԻՆ ՓԾ տնօրենի տեղակալներ, փ/ծ գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը և փ/ծ գնդապետ Արթուր Խաչիկյանը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+

Նմանատիպ նյութեր