Եթե լավ չխաղամ` ինձ կվռնդեն «Մանչեսթեր Սիթի»-ից. Լեմպարդ
«Մանչեսթեր Սիթի»-ի կիսապաշտպան Ֆրենկ Լեմպարդը, ում տրանսֆերային իրավունքները պատկանում են ամերիկյան «Նյու-Յորք Սիթի»-ին, խոսել է իր ապագա ծրագրերի մասին:
«Չեմ ցանկանում ժամանակից առաջ ընկնել: «Մանչեսթեր Սիթի»-ի հետ իմ պայմանագրի ժամկետը նախատեսված է մինչև հունվար, և ես ներկայումս կենտրոնացած եմ «Սիթի»-ում իմ ելույթների վրա: Եթե ես վատ խաղամ, ապա հունվարին ինձ այստեղից կվռնդեն: Առաջ եմ շարժվում խաղից խաղ և ձգտում եմ որքան հնարավոր է լավ դրսևորել ինձ»,- նշել է Լեմպարդը: